Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում եղանակը չի փոխվի

Գալիք օրերին Հայաստանում եղանակը չի փոխվի

Հունվարի 7-ից 11-ը Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:

Օդի ամենաբարձր ջերմաստիճանն այս օրերին կդիտվի Սյունիքի հովիտներում և Լոռու մազրում՝ մինչև +6, իսկ ամենացուրտը Վայոց ձորի լեռնային շրջաններում է։ Այստեղ ջերմաստիճանը գիշերը նվազելու է մինչև -18։

Երևանում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև – 9, ցերեկը՝ -1-ից մինչև -4։