հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱԺ 4 խմբակցությունները և քաղաքացիական նախաձեռնությունը համատեղ հավաք-երթ են անցկացնելու

ԱԺ 4 խմբակցությունները և քաղաքացիական նախաձեռնությունը համատեղ հավաք-երթ են անցկացնելու

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին, ժամը 14:00-ին հավաք-երթ է հրավիրում Ազատության հրապարակում։

Հավաք-երթի կազմակերպիչներից են ԱԺ 4 խմբակցությունները՝ ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ, ովքեր դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը ներկայիս տեսքով հակասահմանադրական ճանաչել։

ՍԴ-ն իր վճիռը կայացնելու է մինչև հունվարի 25-ը։ Հիշեցնենք, որ բողոքողները պնդում են, որ օրենքից հարկավոր է հանել կենսաթոշակային պարտադիր բաղադիչը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից և նախատեսում է ամենամսյա գումարի վճարում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող անձանց համար։

Ինչպես նշում են քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները, հավաք-երթի նպատակներն են.

1․ Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով՝
Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ: