Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը (լուսանկարում) հստակ չի պատասխանել aravot.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը խուզարկել են այսօր առավոտյան։ Կայքը նման տեղեկություններ էր ստացել ոստիկանության մոտ կանգնած իր աղբյուրներից։
«Կայքերին քիչ հետևեք, դրանք հիմարություններ են տարածում», – ասել է Բաբակեխյանը: Լրագրողի դիտարկմանը` այսինքն ուզո՞ւմ եք ասել, նման խուզարկություն չի՞ եղել, Բաբակեխյանը պատասխանել է. «Իմ պատասխանից ենթադրեք»:
Լուսանկարը՝ asparez.am