ՀՅԴ Գերագույն մարմնի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը: Այս մասին գրում է yerkir.am-ը:
Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Միքայել Մանուկյանը ծնվել է 1967 թվականին, ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը: 2006 թ. ավարտել է պետական մանկավարժական ինստիտուտը: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:
1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:
2002-2007թթ. և 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է: Միքայել Մանուկյանը ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով պատգամավոր է եղել 2007-ից մինչև 2012թթ․։