Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին՝ լիազորելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ստորագրել այն: Որոշումը կայացնելիս՝ գործադիրը ղեկավարվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և ՌԴ կառարությունների միջև կնքված համաձայանգրով։
Համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն, ՀՀ կառավարությունը մինչև 2014թ. հունվարի 17-ը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Համաձայնագրի և պայմանագրի համաձայն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին: