Հայաստանից արտագաղթել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նա մեկնել է Դուբայ՝ մասնագիտությամբ աշխատելու նպատակով։
Անդրոնիկ Քալայջյանը հայտնի բժիշկ է, նրան շատերը համարում են հանրապետության թիվ մեկ նեյրովիրաբույժը։ «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը թերթի հետ զրույցում նույնպես համոզմունք է հայտնել, որ Քալայջյանը Հայաստանի թիվ մեկ նեյրովիրաբույժն է և ասել, որ նրա համար իրենց բժշկական հաստատությունույմ ստեղծված էին բոլոր պայմանները։ Թե ինչու է Քալայջյանը մեկնել, դա, ըստ փոխտնօրենի, բժշկի անձնական գործն է։
Լուսանկարը՝ med-practic.com