Home / Հայաստան / Տարոն Մարգարյանը փողոց է անվանում մարդու անունով, ում օրոք բանտարկվել էր իր հայրը

Տարոն Մարգարյանը փողոց է անվանում մարդու անունով, ում օրոք բանտարկվել էր իր հայրը

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող կիսակառույց փողոցն անվանակոչել 1966–74թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Անտոն Քոչինյանի անունով։

«168 ժամ» պարբերականն այս որոշումն արտառոց է համարում, քանի որ Անտոն Քոչինյանի պաշտոնավարման տարիներին «խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու» մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել էր հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։

«Ստացվում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փողոց է անվանակոչում մի մարդու անունով, ում դեմ պայքարել և ում պաշտոնավարման օրոք երկամյա բանտարկության է դատապարտվել իր հայրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում