Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարության հետ կապված։ Դատախազություն դիմելու փաստի մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել են Առողջապահության նախարարության լրատվականից:
Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Սարգսյանի այն հայտարարությունները, թե բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում և հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց։
«Նախարարությունը թույլ չի տա որևէ անձի անել անհիմն հայտարարություններ` վարկաբեկելով համակարգի պատիվը, հակառակ դեպքում կառաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,– թերթի հարցմանն ի պատասխան գրել են ՀՀ ԱՆ-ից։
Լյուդմիլա Սարգսյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ պատրաստ է դատին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում