Այսօր Ազատության հրապարակում «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» (Դ!եմ եմ) նախաձեռնությունը հավաք է անցկացրել՝ պահանջելով կասեցնել Կենսաթոշակային համակարգի օրենքի պարտադիր բաղադրիչը, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին։ Նախաձեռնությանը միացել են ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն և ՀՅԴ, ովքեր օրենքը կասեցնելու հայցով դիմել են Սահմանադրական դատարան։
ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է հունվարի 25-ին։