Home / Հայաստան / Գալիք օրերին եղանակը տաքանալու է 2-3 աստիճանով

Գալիք օրերին եղանակը տաքանալու է 2-3 աստիճանով

Հունվարի 20-ից 23-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտավայրում վերջին շաբաթների ընթացքում առկա մառախուղը կդիտվի հիմնականում առավոտյան ժամերին։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, օդի ջերմաստիճանը բարձրանալու է 2-3 աստիճանով։ Ամենատաքը Սյունիքի հովիտներում է՝ ցերեկը մինչև +11 աստիճան։ Ամենացուրտ եղանակը Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում և Վայոց ձորի լեռնային շրջաններում է՝ գիշերը մինչև -20, ցերեկը՝ 0-ից -5։

Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քաղաքի բարձրադիր գոտիներում ավելի տաք է լինելու՝ մինչև +2, իսկ ահա մայրաքաղաքի ցածրադիր գոտիներում՝ ցերեկը ջերմաստիճանը կազմելու է 0-ից -3։