Հունվարի 27-ին Հայաստանի առավելապես արևմտյան շրջաններում, 28-31-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Գալիք երեք օրերի ընթացքում ցերեկը Հայաստանի բոլոր շրջաններում 0-ից բարձր ջերմաստիճան է գրանցվելու՝ Սյունիքի հովիտներում հասնելով +13-ի։
Հունվարի 30-31-ին, սակայն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հաւնվորի 28-31-ին սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ: Հունվարի 27-ից 29-ը օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +4-ի, իսկ ահա 30-ին և 31-ին կնվազի 4-5 աստիճանով։