Home / Հայաստան / ՄՄ-ի կանոններն ընդունելու դեպքում Հայաստանում մեքենաների գները կտրուկ կբարձրանան

ՄՄ-ի կանոններն ընդունելու դեպքում Հայաստանում մեքենաների գները կտրուկ կբարձրանան

Եթե Հայաստանն ընդունի Մաքսային միությունում կիրառվող մաքսատուրքերի համակարգը, ապա ավտոմեքենաների գները երկրում կտրուկ կաճեն։ Այս մասին գրում է «168 ժամ» օրաթերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։

Թերթը կոնկրետ օրինակներ է ներկայացնում․ մասնավորապես, Հայաստանում այսօր լայն տարածում գտած Opel Astra մեքենաների (1997-1998 թվականների արտադրության) մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է և ԱԱՀ-ն, և 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։ 1998 թվականի արտադրության Opel Astra–ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք։

ՄՄ ընդհանուր տարիֆներն ընդունելու դեպքում կստացվի հետևյալ պատկերը․ եթե 1998թ. արտադրության Opel–ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը՝ 2.7 եվրո 1 խսմ-ի համար։

Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։ Իսկ եթե մեքենայի շարժիչը 1.6 լիտրանոց է, ապա 1 խսմ-ի համար պետք է վճարել 2.9 եվրո։ Ընդհանուր՝ 4640 եվրո։ Կամ, օրինակ, հզոր շարժիչ ունեցող շահագործված մեքենաների գինն արդեն կարող է գլխապտույտ առաջացնել։ 3 լիտր և դրանից ավելի աշխատանքային ծավալ ունեցող նոր մեքենաների մաքսատուրքը կազմելու է նվազագույնը 8400 եվրո (մոտ 11 հազար դոլար)։ Իսկ 5 տարվանից ավելի հնության մեքենաներինը 17400 եվրո (5.8 եվրո` 1 խսմ-ի համար)։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում