հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կոկորդիլոսից հետո՝ «սվարովսկի» քարերով ձեթ․ սուպերմարկետի նոր բարձունքները

Կոկորդիլոսից հետո՝ «սվարովսկի» քարերով ձեթ․ սուպերմարկետի նոր բարձունքները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը նորանոր բարձունքներ է նվաճում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Ամանորյա ապխտած կոկորդիլոսները հաջողությամբ «ռասխոդ» անելուց հետո, հիմա էլ ՍԱՍ-ում նոր, գլամուր զեյթունի ձեթ է հայտնվել։ Դրա շիշը զարդարված է «սվարովսկի» քարերով, համենայնդեպս՝ այդպես է գրված գնապիտակի վրա։ 200 միլիլիտր տարողությամբ «Ֆայվ էքստրա» զեյթունի այդ ձեթն արժե 12 500 դրամ։

Ասում են, որ «սվարովսկի» քարերով պատված շշի մեջ զեյթունի ձեթը ձեռք է բերում նոր հատկություններ։ Մասնավորապես, կարտոֆիլը դրա մեջ տապակելուց հետո վեր է ածվում թարմ խոզի մսի», – նշում է «ՀԺ»-ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում