ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում, որի պատճառը համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները։ Բացի դա՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող և հակահանրապետական քարոզչություն է իրականացրել։
«ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»։ Եվ դա արել են նախևառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ», – նշում է թերթը։
Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խնդրի կապակցությամբ ասել է. «Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել… Ղարիբյանը քաղաքական որևէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում