Home / Հայաստան / Հայաստանի նախագահի համար ավելի հեշտ է, երբ Մոսկվան ճնշում է․ կարծիք

Հայաստանի նախագահի համար ավելի հեշտ է, երբ Մոսկվան ճնշում է․ կարծիք

Ռուսաստանցի լրագրող, «Էխո Կավկազա» կայքի թղթակից Վադիմ Դուբնովը «Խոսում ենք ռուսերեն» բաժնում գրում է Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ռուսաստանյան գործոնի թեմայով շահարկումների ավանդույթի մասին։

Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով.

– Մայդանը որոշ ժամանակով վրացական էլիտային ազատեց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին բանավեճի անցկացման անհրաժեշտությունից։ Բայց այդ նույն Մայդանը շուտով կարող է նոր թափ հաղորդել դրա վերսկսմանը։

Կողմերի դիրքորոշումներն անփոփոխ են։ Ընդդիմության համար ամեն ինչ ակնհայտ է․ ոչ մի քայլ հետ, ոչ մի խոսքի փոխանակում թշնամու հետ։ Իսկ կառավարությունը, որի համար ամեն ինչ սոցիալական մետաֆիզիկա է, ընդհակառակը, պատրաստի պատասխաններ չունի։ Բայց, ինչպես ասել է վարչապետը, պետք են բարիդրացիական հարաբերություններ ու Ռուսաստանի հետ շփվելու նոր քաղաքականություն։

Ինչո՞ւ։ Պատասխանը հայտնի է բոլոր նրանց, ովքեր եղբայրական հարաբերություններ են հաստատել Ռուսաստանի հետ։ Այդ երկրի հետ շատ դժվար է։ Մոսկվայում Հայաստանի նախագահին երկրի եվրոպական ապագայի մասին ամեն ինչ բացատրում էին մատների վրա։ Ոչ այն իմաստով, որ դա հնարավոր չէ։ Ոչ էլ անգամ այն, որ հնարավոր է, բայց առանց Ղարաբաղի։ Ու «Գրադերի» ռմբակոծության տակ, որոնք Մոսկվան մատակարարում է Բաքվին։ Դա ուղղակի այդպես հասկացավ մտահոգված բնակիչը։ Իսկ Հայաստանի նախագահը ամեն ինչ ճիշտ հասկացավ։

Սխեման այսպիսինն է․ Մոսկվան շատ սարսափելի է։ Նրա հետ պետք է պարտադիր հաշվի նստել, այլապես Ղարաբաղը կտա Ադրբեջանին կամ տանկեր կմտցնի Սևաստոպոլ։ Չէ՞ որ բոլորը չեն հասկանում, որ իրականում Ղարաբաղի միակ սեփականատերն ինքը չէ։ Որ Սևաստոպոլ չի գնա, իսկ Հարավային Օսիա արդեն մտել է, ու ավելի վատ այլևս լինել չի կարող։

Բայց Մոսկվան այնքանով է սարսափելի, որքան շահավետ է նրանից սարսափելը։ Ահա Մաքսային միության ու այլ պատմական եվրասիականության գլխավոր դասը։ Ի՞նչ բարիդրացիականության ու նոր ռուսական քաղաքականության մասին է խոսում Վրատսանի վարչապետը։ Ինչի՞ մասին է վրաստանցի նախագահը մտադիր խոսել ռուսաստանցի նախագահի հետ։

Անինքնավստահ առաջնորդի համար սարսափելի ու ինտեգրում պահանջող Մոսկվայի առկայությունը երկնային պարգև է։ Այդ ճնշման վրա կարելի է գցել յուրաքանչյուր անձնական խնդիր։ Յանուկովիչը սիրում էր գնալ Մոսկվա ու խոստանալ մաքսային բարեկամություն, իսկ հետո՝ Բրյուսելում բողոքել ճնշումներից։ Հայաստանի նախագահի համար ավելի հեշտ ու ծանոթ է գոյատևման համար պայքարել ճնշող Մոսկվայի հետ կոորդինատային համակարգում, քան պաշտպանել պատմության մեջ դեր ունենալու իր հավակնությունները։

Ռուսաստանյան թեմայով խոսակցությունը որևէ քաղաքական իրականության հետ կապ չունի, ահա՝ որն է գաղտնիքը։ Դա է Մոսկվայի ամենամեծ հնարքը՝ վատ համբավ, որը դարերով նվաճել է, հետո՝ տասնամյակներով, իսկ վերջերս նաև՝ ամեն օր։ Մոսկվան գիտի, որ ոչինչ չի անելու․ Խարկովն ու Ղրիմը չի խլի, իսկ Ղարաբաղը, որը չի տնօրինում, ոչ ոքի չի տա։

Խնդիրը Մոսկվայի հանդեպ վախը չէ, այլ այն, որ վախենալն ավելի հարմար է։ Անինքնավստահ իշխանությունը բնազդաբար իր համար փախուստի ուղիներ է պահում անգամ այն ժամանակ, երբ չի պատրաստվում դրանք օգտագործել։ Սա սովորություն է, սա կոորդինատային համակարգ է, որի բոլոր մութ անկյունները հայտնի են։