հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահին ներկայացրել է ՄՄ-ին միանալու որոշման պատճառները

Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահին ներկայացրել է ՄՄ-ին միանալու որոշման պատճառները

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը և Վրաստանի՝ Եվրամիության հետ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու որոշումը, հայկական կողմի համոզմամբ, չեն խոչընդոտի երկու երկրների տնտեսական հարաբերություններին: Այս մասին այսօր Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլիի հետ երևանյան հանդիպումից հետո հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին», – ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին:

«Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը:

Վրաստանի նախագահի հետ միակարծիք էինք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել:

Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար», – ասել է Սերժ Սարգսյանը: