Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է Հայաստանի իշխանություններից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը պարզաբանում է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը՝ ԱԳՆ-ի շենքը, սակայն շենքն ամբողջովին տնօրինելու հարցում դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, պատկանում է հանեց այդ ընկերություններին ։
ՀՀ կառավարությունը 2012 թվականին կայացրած իր որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին՝ «վերջինիս համար ողջամիտ արժեքով երրորդ անձանցից ձեռք բերել այդ տարածքները», սակայն այդ պարտավորությունը չի կատարում։ Թերթը երեկ փորձել է մեկնաբանություն ստանալ արգենտինահայ գործարարից, սակայն վերջինս Հայաստանում չի եղել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում