Home / Հայաստան / Մարտի 8-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 8-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կնվազի 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով:

Երևանում նույնպես մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 6-ի համեմատ, մարտի 8-ին օդի ջերմաստիճանը նվազելու է և կազմելու է +12 – +14։