«Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը, որը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, անհետացել է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մոտ երկու տարի է, ինչ ամսագիրը լույս չի տեսել։ Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նրա խմբագրությունը, որն Արշակունյաց 2 հասցեում է՝ Մամուլի շենքի երրորդ հարկում, փակ է, դռները վաղուց ոչ ոք չի բացել։
«Մամուլի շենքի պահակներն այցելուներին բացատրում են, որ Անահիտ Ամիրյանը վաղուց չի երևացել։ Այցելուները շատ են, քանի որ անհետանալուց առաջ Անահիտ Ամիրյանը պարտքով գումարներ է վերցրել բազմաթիվ մարդկանցից, որոնք այժմ ամբողջ քաղաքով մեկ Անահիտին են փնտրում։
Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանի պարտատերերը տասից ավելի են։ Նրանց շրջանում մտավախություն կա, որ «Նե»-ի խմբագիրն առհասարակ Հայաստանում չէ, որ նա մեկնել է ԱՄՆ՝ իր որդու մոտ։ Նրանք գումարներ են տվել Անահիտ Ամիրյանին՝ ճանաչելով նրան որպես գործարար կին և վստահ լինելով, որ կվերադարձնի փողերը, սակայն Անահիտը բոլորին «քաշել» է և անհետացել», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում