Home / Հայաստան / Շաբաթվա վերջին Հայաստանում տեղումներ են սպասվում

Շաբաթվա վերջին Հայաստանում տեղումներ են սպասվում

Մարտի 24-ից 26-ը, ինչպես նաև մարտի 27-ի գիշերը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։

Մարտի 27-ի ցերեկը և 28-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանն 24-ից 26-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում մարտի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը 25-26-ին հասնելու է +22-ի, իսկ հաջորդ օրերին նվազելու է մինչև +17։