Ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին Հայաստանում` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ԱԻ նախարարության կայքը։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով՝ որոշ շրջաններում հասնելով + 26-ի:
Երևանում ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը գալիք օրերին ցերեկը հասնելու է +24-26-ի։