Մինչև ապրիլի 18-ը ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես կորոշի Դաշնակցության դիրքորոշումը նոր կառավարության վերաբերյալ։ Սակայն, ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, կուսակցությունն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային՝ ստանալով երկու նախարարական պորտֆել։ Ըստ թերթի՝ թեկնածուներն են Լևոն Մկրտչյանը և Արծվիկ Մինասյանը։
«Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Բայց թե որ նախարարություններն են պատրաստվում տալ ՀՅԴ-ին, դեռևս հստակեցված չէ», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում