Home / Հայաստան / Գալիք երկու օրերին Հայաստանում անձրև և կարկուտ են կանխատեսում

Գալիք երկու օրերին Հայաստանում անձրև և կարկուտ են կանխատեսում

Ապրիլի 21-22-ին և 25-ին Հայաստանի շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 21-22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հայաստանի տարբեր շրջաններում ցերեկը լինելու է +20-+26 աստիճան։

Օդերևութաբանները Երևանում 21-22-ին նույնպես անձրև են կանխատեսում։ Գալիք օրերի ընթացքում ջերմաստիճանը ցերեկը կազմելու է +24-+26։