Կուտակային կենսաթոշակային համակարգի նոր օրենքի հեղինակները առանձին չեն քննարկում ավելի վաղ պարտադիր կերպով գործատուներից հավաքագրված գումարների վերադարձի հարցը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը (լուսանկարում)՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին։
Ասատրյանի խոսքով՝ այդ խնդիրը պետք է ներառվի նոր օրենքի ամբողջական փաթեթի մեջ, որի վրա այս պահին աշխատում են։
Նա ընդգծել է, որ մինչ այժմ շուրջ 3 միլիարդ դրամի գումար է հավաքագրվել և տնօրինվում ֆոնդերի կողմից։
Ասատրյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ պարտադիր բաղադրիչը չվճարած գործատուները տույժերի չեն ենթարկվի՝ ազատվելով օրենքով սահմանված իրավական պատասխանատվությունից։