Home / Հայաստան / Երևանի նախկին քաղաքապետը նախարարի պաշտոն ստացավ

Երևանի նախկին քաղաքապետը նախարարի պաշտոն ստացավ

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հրամանագրով աշխատանքից ազատել է Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին։

Մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Այս պաշտոնում Զախարյանը կփոխարինի Արմեն Մովսիսյանին։

Երվանդ Զախարյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք զբաղեցրել է Տրանսպորտի և կապի նախարարի, Պետական եկամուտների նախարարի պաշտոնը։ 2003-2009թթ․ եղել է Երևանի քաղաքապետ։ Կադաստրի պետական կոմիտեն ղեկավարում է 2009 թվականից։

Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարար, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ Արդարադատության նախարար։