ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքին հրահանգ է տվել պետական բոլոր հիմնարկներին՝ հեռացնել աշխատանքից պետական հիմնարկների այն աշխատակիցներին, ովքեր պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում կգրեն։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ թեպետ հրապարակավ Հովիկ Աբրահամյանը բավական չափավոր է արտահայտվում կուտակային համակարգի մասին, սակայն մտադիր է աստիճանաբար, հնարավորինս ծածուկ, նախ՝ բյուջետային հաստատություններին պարտադրել այդ համակարգը, իսկ հետո արդեն տնտեսվարող սուբյեկտներին», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում