Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել: Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, Գասպարյանն արագ հեռացել է դեպքի վայրից, որից հետո տասնյակ օպերատիվ աշխատողներ լցվել են այդ տարածք և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացրել կոշիկի ծագման աղբյուր հանդիսացած շենքում:
«ՀԺ»-ն նշում է, որ ոստիկաններին որևէ բան պարզել չի հաջողվել, չնայած կասկածյալ բնակարանների թիվը մեծ չէ: Առայժմ անհայտ է նաև, թե տեղի ունեցածը պատահականությա՞ն արդյունք է, թե դիտավորության։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում