Կապանի ոստիկանապետ Վարդան Գևորգյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Թեև պաշտոնապես չի նշվում ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, դա կապված է մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող նորաբաց «ստրիպտիզանոցում» վերջինիս թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում