Home / Տեսանյութեր / Կնոջը ծեծողն ինքնահաստատման խնդիր ունի․ Գավառում՝ ընտանեկան բռնության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կնոջը ծեծողն ինքնահաստատման խնդիր ունի․ Գավառում՝ ընտանեկան բռնության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չի կարելի կնոջը ծեծել, էշին են ծեծում, կնոջը չեն ծեծում: Այս և նման փաստարկներով Գավառ քաղաքի բնակիչները դեմ են արտահայտվել կանանց հանդեպ բռնությանը քաղաքացիական ակտիվիստների անցկացրած հարցման ժամանակ:

Հարցումն անցկացվել էր ընտանեկան բռնության աղմկահարույց դեպքերից մեկի՝ Հասմիկ Խաչատրյանի գործով դատավարության վերջին նիստի օրը՝ մայիսի 20-ին: Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի դատարանում: Խաչատրյանի նախկին ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը մեղադրվում է կնոջը խոշտանգելու մեջ։

Հարցման մասնակիցների շրջանում եղել են նաև մարդիկ, ովքեր նշել են, թե կարդարացնեին ծեծն այն դեպքում, եթե, օրինակ, կինը դավաճանում է:

Գավառի բնակիչների խոսքով՝ ընտանեկան բռնության դեպքեր իրենց մոտ քիչ են լինում և եթե լինում են, ապա բոլորի համար պարզ է, որ կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդը ինքնահաստատման և հոգեբանական խնդիրներ ունի: