Տորոնտոյում մայիսի 31-ին անցկացվելու է համաժողով՝ Հայաստանում առկա կոռուպցիայի խնդրի վերաբերյալ: «Կոռուպցիան Հայաստանում։ Հաղթահարման ուղիները և սփյուռքի դերը» համաժողովի ընթացքում առաջին անգամ ցուցադրվելու է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը» ֆիլմը, որը ևս Հայաստանում կոռուպցիայի մասին է:
«Լուսավորիչը» ֆիլմի նկարահանումները տևել են մի քանի տարի: Էգոյանն այդ աշխատանքները սկսել է դեռևս 2008 թվականին: Գլխավոր կերպարները հինգն են, և դրանք մարմնավորել են Աշոտ Ադամյանը, Արմինե Անդան, ինքը` Ատոմ Էգոյանն ու նրա կինը` Արսինե Խանջյանը, ինչպես նաև ամերիկյան դերասան Աարոն Փոլը: