հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ո՞վ է ասել, որ Ղարաբաղով ենք մտնելու ՄՄ․ Սերժ Սարգսյանն արձագանքում է Նազարբաևին

Ո՞վ է ասել, որ Ղարաբաղով ենք մտնելու ՄՄ․ Սերժ Սարգսյանն արձագանքում է Նազարբաևին

Որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Այս մասին շաբաթ օրը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հավաքի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ այս պահին կա 2-3 հարց, և դրանք զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են առևտրային հարաբերություններին:

Սարգսյանը նաև անդրադարձ է կատարել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից մայիսի 29-ին Աստանայում ընթերցած նամակին՝ կապված Եվրասիական և Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների խնդրին։

«Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: