Դվժար է պատկերացնել, որ Երևան գա Վաշինգտոնի պատվիրակությունը և խնդրի անգլերենի ուսուցմանը զարկ տալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա կարծիք է հայտնել , որ անգլերենի տարածումը ադմինիստրատիվ միջամտության կարիք չունի, քանի որ այդ լեզուն միջազգայնորեն տարածվում է, և դա գիտի նաև Ռուսատանը:
«Պետք է հասկանալ, որ Հայաստանը չի կարող հետաքրքրված լինել Հայաստանում ռուսերենի տարածմամբ ավելի շատ, քան ինքը՝ Ռուսատանը: Իսկ հետաքրքրությունը չի արտահայտվում միայն հրապարակային հայտարարություններով»,- ասել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երեկ դժգոհել էր, որ ռուսական մշակույթը երկրորդական է դառնում Հայաստանում, իսկ հայ երիտասարդները ռուսերեն չեն խոսում:
Կիսելյովի հայտարարության համատեքստում՝ Աշոտյանը հիշել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Հիշեք օտարալեզու դպրոցների մասին օրենքը, որն ընդունվեց մեծ պայքարի գնով: Բոլորը խոսում էին «Սպիտակ տան ձեռքից», «Կրեմլի ոտքից», «Մոսկվայի ճնշումներից» և էլի բազում բաներից: Մինչև հիմա այդ օրենքի շրջանակներում բացվել է երկու դպրոց: Երբ պարզվեց, որ երկու դպրոցներն էլ անգլալեզու են, դա բացարձակապես չկպավ այդ մարդկանց հայրենասիրական սրտի լարերին: Իսկ ինչու՞՚»,-ասել է Աշոտյանը: