հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանի հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրան

Հայկ Կյուրեղյանի հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրան

Հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին ձերբակալված Հայկ Կյուրեղյանին տեսակցելու վրա կալանք է դրված։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։ Նրա խոսքով՝ մամուլից տեղեկանալով որդու արարքի մասին՝ ինքը գնացել է Ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ ոստիկանները արգելել են նրան տեսակցել որդուն։

«Ինձ ասացին, որ որդիս գտնվում է կալանքի տակ։ Կալանք կա նաև հարազատների տեսակցության վրա»,-ասել է Կյուրեղյանը։

Ոչ մի կապ չունենալով որդու հետ՝ Կյուրեղյանի ընտանիքը ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանից է իմացել, որ որդուն Ոստիկանությունում ծեծել են։

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների տեսակցության վրա ձերբակալված լինելու առաջին ամսիներին ևս կալանք էր դրված։ Սակայն այն հանվեց, երբ Շանթ Հարությունյանը հացադուլ հայտատարեց և 17 օր անց տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»։

Հունիսի 12-ին Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամուղ ատրճանակի օգնությամբ կրակել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս լուրջ վնասվածքներ չեն ստացել։