հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարությունն անհանգստացած է էլէներգիայի թանկացումների հետ կապված ընդվզումներից․ «Ժողովուրդ»

Կառավարությունն անհանգստացած է էլէներգիայի թանկացումների հետ կապված ընդվզումներից․ «Ժողովուրդ»

Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել շտապ խորհրդակցություն, որին մասնակցել են ոչ միայն նախարարները, այլև՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Խորհրդակցությունը փակ է եղել և այդ մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն թրեթն իր աղբյուրներից պարզել է, որ քննարկվել են էլեկտրաէներգայի սակագների բարձրացման հարցն ու դրա հետևանքով ստեղծվելիք վիճակը:

Մասնավորապես, խոսվել է, թե կառավարությունն ինչպես կարող է ազդել սակագների բարձրացման վրա:

«Պարզ է, որ գործադիրում անհանգստացած են թե՛ այսօր սպասվելիք զանգվածային ակցիայից, թե՛ էլէներգիայի թանկացումների հետ կապված հետագա զարգացումներից ու ընդվզումներից», – նշում է թերթը։

Նշենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Սարյան փողոցում գտնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ հերթական ակցիան անցկացվելու է այսօր 10։30-ին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում