Մոտ 15-20 օր է, ինչ ավիատոմսերի գները բարձրացել են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Թերթի հետ զրույցում ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից հայտնել են, որ թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա ավիատոմսերը:
«Գոլդեն տուր» ընկերության աշխատակիցը «ՀԺ»-ին տեղեկացրել է, որ դեպի Մոսկվա թռիչքը հետդարձի հնարավորությամբ 98 հազար դրամի փոխարեն ներկայումս արժե 150 հազար դրամ:
Մեկ այլ ընկերությունից էլ թերթի թղթակցին ասել են. «Եղել է որոշակի գնաճ: Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում