հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ժառանգությունն» ԱԱԾ-ից պահանջում է դադարեցնել ապօրինի գործողությունները

«Ժառանգությունն» ԱԱԾ-ից պահանջում է դադարեցնել ապօրինի գործողությունները

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է գործող իշխանությունների կողմից կուսակցության և նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները։ Այս մասին ասված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ, որն անդրադարձ է անում կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանի դեպքին։ Վերջինս ձայնագրություն էր հրապարակել, որում ԱԱԾ-ի ներկայացուցիչը նախ փորձում է հավաքագրել Մանուկյանին, ապա, բացասական պատասխան ստանալով, սպառնում է նրան։

«Ժառանգության» հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հաշվի առնելով իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու իրողությունը և քաղաքական մրցակիցների նկատմամբ վարչակարգին հատուկ անօրինական գործողությունները՝ կուսակցությունը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության և նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները, ինչպես նաև կոչ է անում նույն իշխանություններին՝ դադարեցնել քաղաքացիների հանդեպ ուժային կառույցների նմանօրինակ ապօրինի գործողությունները և պահանջում է մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:

««Ժառանգությունը» հետևողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երևույթը մինչև վերջ բացահայտելու և այն հասարակության դատին ներկայացնելու համար», – եզրափակում են հայտարարության հեղինակները: