Home / Հայաստան / Չկառուցված թաղամասի համար նվիրաբերված գումարը Հրանտ Վարդանյանի ընտանիքին չեն վերադարձնի․ «ՀԺ»

Չկառուցված թաղամասի համար նվիրաբերված գումարը Հրանտ Վարդանյանի ընտանիքին չեն վերադարձնի․ «ՀԺ»

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (լուսանկարում) երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 100 հազար դոլարը հետ չի վերադարձվելու:

Սիրիայից գաղթող սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասը, ինչպես թերթն ավելի վաղ գրել էր, այլևս չի կառուցվելու:

Ըստ նախարարի՝ Հրանտ Վարդանյանը, նվիրաբերելով 100 հազար դոլարը, իր հայեցողությանն է թողել, թե ինչպես ծախսել այդ գումարը:

«Դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար, եթե չկառուցվի այլ ծրագրերում կներդրվի: Դա թողել են իմ որոշմանը»,- ասել է Սփյուռքի նախարարը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում