ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ժամկետը մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը երկարաձգելու հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան առնչվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ։ Թերթն ընդգծում է, որ կառավարությունն արտոնություններ է տալիս այն ընկերություններին, որոնք առնչվում են իշխանությունների հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի նիստում կառավարությունը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա և Գ» ընկերությանը մոտ 1 միլիոն դոլարի հարկային արտոնություն էր տրամադրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում