հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երևանում եզդիների համար լեզվի և պատմության դասընթացներ կանցկացվեն

Երևանում եզդիների համար լեզվի և պատմության դասընթացներ կանցկացվեն

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ սկսում է եզդիերեն լեզվի և պատմության դասընթացներ:

Ինչպես նշվում է դեսպանության և ՀԿ-ի համատեղ հաղորդագրության մեջ, ծրագիրը, որը տևելու է 5 ամիս, նպատակ ունի բարձրացնել երևանաբնակ եզդիների մայրենի լեզվի ու պատմության իմացությունը, հնարավորություն տալ երիտասարդներին ու երեխաներին շփվել անվանի եզդի գործիչների հետ, դիտել ֆիլմեր եզդիների մասին, հանդիպել հոգեբանի և արևելագետի հետ:

Կազմակերպությունն արդեն տպագրել է եզդիերեն-հայերեն բառարան, որը կօգնի մասնակիցներին ավելի հեշտ յուրացնել լեզուն:

Ուսումնական կենտրոնի բացումը նախատեսվում է օգոստոսի 1-ին ժամը 12.00-ին, Հեռուստատեսության և Ռադիոյի ակադեմիայում, որը գտնվում է Տիգրան Մեծ 67 Ա հասցեում:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Երևանում ապրում են ավելի քան 5000 եզդիներ: Մայրաքաղաքի դպրոցներում ստեղծված չեն հնարավորություններ, որպեսզի եզդի երեխաները ուսւոմնասիրեն իրենց մայրենի լեզուն, գրականությունը և ազգային պատմությունը: Այսօր նոր սերնդի երևանաբանակ եզդիների մեծ մասը չի տիրապետում մայրենի լեզվին և տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը: