Մայիսի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան 9 առցանց ԶԼՄ-ներ մարդու իրավունքների թեմային վերաբերող հոդվածներում որպես իրավախախտ կողմ ամենից շատը նշել են ՀՀ ոստիկանությանը։ Այս մասին են վկայում eTV-ի (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ) համար արված «Սոցիոսկոպ» ՀԿ-ի դիտարկման արդյունքները: Ուսումնասիրությունն անցկացվել է 9 հայաստանյան կայքերում (Epress.am, Tert.am, Lragir.am, News.am, Azatutyun.am, Hetq.am, Galatv.am, Aravot.am, Ilur.am) առկա հրապարակումների հիման վրա: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հրապարապվել է մարդու իրավունքների ոլորտին վերաբերող 1395 հոդված։ Նախորդ եռամսյակի ընթացքում հոդվածների թիվը 1524 է եղել:
Հրապարակված հոդվածների 23.4 տոկոսում որպես իրավախախտ կողմ նշվում է ոստիկանությունը։ Իրավախախտ մյուս մեծ խմբերն են ՀՀ դատարաններն ու դատավորները՝ 14.9, ՀՀ կառավարության այլ կառույցները (8.7%) և հայաստանյան գործարար ոլորտի ներկայացուցիչները (7.6%):
Ըստ հետազոտության՝ այդ խախտումներից ամենաշատը տուժել են սոցիալական խոցելի խմբերը՝ ծերեր, կանայք, աղքատներ, գործազուրկներ, ազատամարտիկներ, հաշմանդամներ։ Նրանց վերաբերող հոդվածների թիվը 331 է։
Մեծ թիվ են կազմում նաև ակտիվիստների իրավունքների խախտումների մասին հրապարակումները՝ 185։
Աղյուսակ 1
Ով է հոդվածում ներկայացված որպես իրավախախտ N |
% |
|
ՀՀ Իշխանություններ, պաշտոնական Երևան |
98 |
7,0 |
Վարչապետ, կառավարություն, ոչ ուժային նախարարներ |
122 |
8,7 |
Ոստիկանություն (քննիչ, ՀՔԾ, ԱԱԾ) |
327 |
23,4 |
Արդարադատության նախարարություն, բանտերի ադմինիստրացիա (քրեակատարողական հիմնարկներ) |
59 |
4,2 |
Դատախազություն |
40 |
2,9 |
ՀՀՊՆ, բանակի սպայական անձնակազմ, զինդատախազ |
15 |
1,1 |
ՀՀ Բիզնես ներկայացուցիչներ |
106 |
7,6 |
Կրթության, գիտության ներկայացուցիչներ, կրթական կառույցներ |
43 |
3,1 |
ՀՀ շարքային քաղաքացիներ |
27 |
1,9 |
Անհայտ խմբավորումներ (խուժան և այլն) |
3 |
,2 |
Ոչ մի իրավախախտ հերոս |
263 |
18,9 |
Դատավորներ, դատարաններ |
208 |
14,9 |
Գործատու |
32 |
2,3 |
Այլ |
52 |
3.8 |
Ընդհանուր |
1395 |
100 |
Ինչպես և նախորդ ամիսներին, այս անգամ էլ ԶԼՄ-ները ամենից շատ գրում են Երևանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Նման հոդվածների թիվը 894 է, ինչը կազմում է բոլոր հրապարակումների 64.1 տոկոսը։ Հոդվածների 17․7 տոկոսը վերաբերում է Հայաստանի ողջ տարածքին։ Ամենից քիչը ԶԼՄ-ներն անդրադարձել են Լոռու և Արմավիրի մարզերում մարդու իրավունքների խախտումներին՝ 7-ական հոդված կամ 0.5-ական տոկոս։
Աղյուսակ 2
Հոդվածների աշխարհագրական բաշխվածությունը N N |
% |
|
Ողջ ՀՀ |
247 |
17,7 |
Երևան |
894 |
64,1 |
Լոռի |
7 |
,5 |
Տավուշ |
8 |
,6 |
Շիրակ |
46 |
3,3 |
Արագածոտն |
9 |
,6 |
Կոտայք |
59 |
4,2 |
Արմավիր |
7 |
,5 |
Արարատ |
11 |
,8 |
Գեղարքունիք |
29 |
2,1 |
Վայոց Ձոր |
25 |
1,8 |
Սյունիք |
16 |
1,1 |
Չկա տեղեկատվություն |
37 |
2,7 |
Ընդհանուր |
1395 |
100.0 |
4-րդ եռամսյակի զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ