Երեկ 18։30-ի սահմաններում Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում: ՀՀ ԱԻ նախարարության կայքի հաղորդմամբ, Պ. Ի.-ի տան նախասրահում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ամբողջությամբ փլուզվել է առաստաղը (մոտ 25 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ փլատակներից տեղի ուժերով դուրս է բերվել 15-ամյա Ս. Ա.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիատալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 31-ամյա Ա.-ի դին: