Home / Հայաստան / Ադրբեջանում ուզում են խստացնել ԶԼՄ-ներին վերաբերող օրենքները

Ադրբեջանում ուզում են խստացնել ԶԼՄ-ներին վերաբերող օրենքները

Ադրբեջանի խորհրդարանի աշնանային նստաշրջանին կարող են փոփոխություններ ու լրացումներ մտցվել ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի գործունեությունը վերահսկող օրենքների մեջ։ Այս մասին տեղի ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը, գրում է Contact.az կայքը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը։

Նովրուզովի խոսքով՝ կխստացվի պատիժը ապատեղեկատվության, կամ չճշտված տեղեկության հրապարակման համար։

Բացի դա, նա առաջարկում է սոցցանցերում մեկնաբանությունների գրանցման համակարգ ներդնել, ըստ որի՝ մեկնաբանություն թողնելու համար անհրաժեշտ կլինի գրանցվել՝ անձը հաստատող տվյալներ ներկայացնելով։ Նովրուզովի պնդմամբ՝ նման պրակտիկա արդեն գոյություն ունի բոլոր զարգացած երկրներում։