հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մահացած ազատամարտիկի նկատմամբ քրգործ է հարուցվել դատավորին սպառնալու համար

Մահացած ազատամարտիկի նկատմամբ քրգործ է հարուցվել դատավորին սպառնալու համար

Ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի նկատմամբ քրեկան գործ է հարուցվել նրա մահվանից հետո: Այս մասին Epress.am-ին ասել է «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Խչեյանը մահացել է օգոստոսի 30-ին: Սետեմբերի 15-ին Նոր Նորքի բաժնի օպեր լիազորը այցելել է Խչեյանի տուն՝ նրան ձերբակելալու համար: Նա ասել է, որ Խչեյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով:

«Դուստրն ասել է, որ հայրը մահացել է, ու այդ ոստիկանը նույնիսկ մահվան մասին փաստաթուղթը չի պահանջում, թողնում ու հեռանում է»,- ասել է Սարուխանյանը:

Քրեական գործի համար հիմք է ծայառել հետևյալ միջադեպը․ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ նախագահող Լևոն Ավետիսյանը դահլիճում նստած ազատամարտիկներին ասել է. «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է ծիծաղել»։ Դահլիճում քմծիծաղ էր հնչել, երբ նախագահողը սկսել էլ հուշել մեղադրող դատախազին: Դատավորի վերոնշյալ արտահայտությանը պատասխանել են մի քանի ազատամարտիկներ, այդ թվում նաև Խչեյանը: Վերջինս դատավորին ասել էր՝ «Լեզուդ կկրտեմ»: 

Այս միջադեպից հետո, ըստ Սարուխանյանի, Խչեյանը հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն գրել:

«Խչեյանին հարցրել են՝ ովքեր են գալիս Վոլոդյա Ավետիսյանի դատին, նա պատասխանել է՝ չգիտեմ՝ ով է գալիս, ես գալիս եմ, որովհետև Վալոդի հետ միասին եմ կռվել»,- պատմել է Սարուխանյանը:

Հետագայում նրա առողջական վիճակը վատացել է և նա մահացել է: Միայն օպեր լիազորի այցից հետո է պարզ դարձել, որ Խչեյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: