Այսօր ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնող մարդիկ հայտարարել են, որ չեն հավատում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումներին։ Բողոքողները երևանյան տոնավաճառների աշխատողներն են, ովքեր դժգոհ են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից, որը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից։
«Մենք վարչապետին չենք հավատում։ Էսի փափուկ բարձի նման մի բան ա, հիմա դնում ա գլխներիս տակ, որ հետո հերներս անիծի», ֊ ասել է բողոքող կանանցից մեկը։
տեսանյութում՝ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան
Մոտ 20 րոպե Տիգրան Մեծ պողոտան փակելուց հետո ակցիայի մասնակիցները ենթարկվեցին ոստիկանների՝ փողոցն ազատելու պահանջին, ապա մոտ կես ժամ քննարկեցին հետագա անելիքները՝ որոշելով նոր ակցիա կազմակերպել կառավարության նիստի օրը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 09։30-ին։
Ակցիայի մանրամասներն Epress.am֊ը ներկայացրել է ավելի վաղ: