Home / Հայաստան / Երևանի Սարալանջի պողոտայի քարաթափումը ճանապարհը միակողմանի երթևեկելի է դարձրել

Երևանի Սարալանջի պողոտայի քարաթափումը ճանապարհը միակողմանի երթևեկելի է դարձրել

Այսօր առավոտյան, ժամը 08։00-ի սահմաններում Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները սահմանազատել են նշված հատվածը: Այժմ դեպքի վայրում քաղաքապետարանի ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ: