ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը շահագործման կհանձնվի 2014 թվականի նոյեմբերի սկզբին, նախարարությունից փոխանցել են «Ժողովուրդ» օրաթերթին։
Սակայն 2013 թվականի իր տարեկան զեկույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշում է, որ «Արմավիր» քրեակատարողական նոր հիմնարկի առաջին մասնաշենքը շահագործման է հանձնվել՝ դա դասելով նախարարության կողմից արձանագրած դրական զարգացումների շարքին:
Թերթը օմբուդսմենի զեկույցի այդ հատվածը զավեշտ է որակում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում