Հետին թվով պայմանագրեր կնքելը Երևանի քաղաքապետարանի մոտ, կարծես, գործելաոճ է դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 15-ին 3 ընկերությունների հետ՝ «Անանո», «Կարգին մատակարար» և «Ռուբիկոն Պլյուս», կնքվել են պայմանագրեր՝ համապատասխանաբար 11 միլիոն 992 հազար, 471 հազար և 3 միլիոն 914 հազար դրամ արժեքով։ Ըստ պայմանագրերի՝ ընկերությունները քաղաքապետարանին պետք է մատակարարեն 56 անուն սննդամթերք, որոնցից մի մասի մատակարարման ժամկետը սահմանվել է հունիսի 1-ից հունվարի 1-ը։
«Այսինքն՝ քաղաքապետարանը սեպտեմբերին մրցույթ է հայտարարել, որպեսզի հոկտեմբերին պայմանագիր կնքի հունիսին արդեն իսկ մատակարարված ապրանքների ձեռքբերման համար։ Սա կոռուպցիայի դասական օրինակ է», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում