ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի Վրաստան մուտքի արգելքը հանված է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Թերթի հետ զրույցում Թորոսյանի մերձավորները հաստատել են, որ պատգամավորը Վրաստանում է եղել հոկտեմբերի 24-ից 29-ը: Նա այցելել է իր հայրական տուն և հետ եկել առանց սահմանին որևէ խնդրի հանդիպելու: Թորոսյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցը քննարկվել էր Վրաստանի վարչապետի մակարդակով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ։
Թորոսյանը ծնունդով Ջավախքից է, սակայն Վրաստանի իշխանությունները 2009 թվականից արգելում էին նրա մուտքը Վրաստան՝ պատճառաբանելով, որ պատգամավորը վտանգ է ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգության համար։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք Թորոսյանին Վրաստան մուտքի թույլտվություն տրամադրելու խնդիրը չէր հաջողվում լուծել անգամ արտգործնախարարության մակարդակով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում