Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ինքնաթիռով արտասահման են մեկնում բացառապես բիզնես դասի տոմսով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ այդ առումով ռեկորդակիրը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է։
Թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերին Նալբանդյանը 3 անգամ արտերկիր է մեկնել, և նրա բիզնես կարգի ավիատոմսերի համար ծախսվել է 2 միլիոն 864 հազար դրամ, մինչդեռ եթե նա էկոնոմ դասով մեկներ, ապա տոմսերի արժեքը կկազմեր 1 միլիոն 264 հազար դրամ։
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի Երևան֊Մոսկվա֊Դյուսելդորֆ֊Մոսկվա֊Երևան ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 1 միլիոն 474 հազար դրամ, նույն ուղղության էկոնոմ դասի տոմսն արժեցել է 289 հազար դրամ։
ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի համար գնված Երևան֊Տալին֊Ռիգա֊Երևան բիզնես կարգի ավիատոմսի համար սեպտեմբերին վճարվել է 793 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն ուղղության էկոնոմ դասի տոմսն արժեցել է 285 հազար դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում