Home / Հայաստան / Ինչպե՞ս էր Արագածոտնի մարզպետի եղբոր ընկերությունը շահում տենդերները․ «Հրապարակ»

Ինչպե՞ս էր Արագածոտնի մարզպետի եղբոր ընկերությունը շահում տենդերները․ «Հրապարակ»

Արագածոտնի մարզի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող «Ես և նա» շինարարական կազմակերպության համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Ընկերությունը հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում և իրականացնում է մարզում պետական ծրագրերով կատարվող շինաշխատանքները:

«Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահել: Երեկ, սակայն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատել է մեր տեղեկությունը, որ «Ես և նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա», ֊ գրում է «Հրապարակը»:

Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը», կատարվում է նախաքննություն։